Դեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։ Այս մասին հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից։
Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Նշենք, որ 2019թ․-ից Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մխիթարյանին ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։
Մ․ Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝