Ստամբուլի Ֆաթիհ շրջանում հունիսի 14-ի ուշ երեկոյան դանակահարության հետևանքովՀայաստանի մեկ քաղաքացի է սպանվել, նրա որդին և ևս մեկ հայաստանցի վիրավորվել են:
CNNTurk-ի փոխանցմամբ` երկու խմբի միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ դանակահարել են ՀՀ քաղաքացի 36-ամյա Համբարձում Հարությունյանին, ով ստացված վերքերի պատճառով տեղում մահացել է.գրում allturkey-ը:
Դանակահարել են նաև նրա 11-ամյա որդուն` Գառնիկին, ինչպես նաև ՀՀ մեկ այլ քաղաքացու` 30-ամյա Մարտինին, ում ազգանունը չի նշվում: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Մարտինը ոստիկաններին ասել է, թե իրենց վրա հարձակվել է 3 հոգանոց մի խումբ, որ դանակահարությունից հետո դեպքի վայրից փախուստի է դիմել:
Թուրքական ոստիկանությունը դեպքի առնչությամբ քննություն է սկսել: