▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբազանն իր մանկության բակում էր․ Ի՞նչ էին պատմում նրան փոքր տարիքից ճանաչողները

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա կողմնակիցները բակային հանդիպում են անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։

Սրբազանը բնակիչների հետ շփումը սկսել է իր մանկության բակից` 15-րդ թաղամասից։

***

***

***

***

Անդրադառնալով Սրբազան շարժման դեմ տեղեկատվական արշավի համար ՔՊ-ի ծախսած միջոցներին ու արձագանքելով դիտարկմանը՝ ըստ որի՝ վարչապետի աշխատակազմում հերքել են դա՝ անվանելով զառանցանք, Բագրատ Սրբազանն ասել է․ «Բնականաբար պետք է այդպես ասեն։ Զառանցանքն իրենք գլխի մեջ է, ստախոսության չեմպիոններ են սրանք․․․ Կիրանցի գումարները որտեղի՞ց են տվել, ի՞նչ հիմնավորումով»։

***

«Արփի Դավոյանները, Հովիկ Աղազարյանները և մյուսները վստահ են՝ սեպտեմբերին ու դրանից հետո ոչինչ չի լինելու, շարժմանը ոչինչ չի հաջողվելու»,- Աջափնյակում լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Դրանց կենսագրությունը նայեք։ Էդ մարդիկ անկենսագիր, անհայրենիք, անուղեղ մարդիկ են, ուրիշ ոչ մի բան»։

***

«Այս պայքարը նաև իմ ընկերներին ու մեր բոլոր նահատակ հերոսներին պատասխան տալու պայքար է, իրենց աչքերի մեջ նայելու պայքար է, իրենց աչքերին նայելուց չխուսափելու պայքար է, իրենց հաղթանակը, երազանքներն ու հայրենիքը վերադարձնելու պայքար է»,- Աջափնյակ վարչական շրջանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Սա հոգևոր, բարոյական էության պայքար է, արժեքների պայքար է, միայն Նեռին ճանապարհելու պայքարը չէ»,- հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին