BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրերս իմ նախաձեռնությամբ Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրեր, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Համերգը կրում էր բարեգործական բնույթ:
Արամ Խաչատրյանը առաջին հայն է եղել, ով 1974 թվականին համերգով հադես է եկել «Opéra Monte-Carlo»-ում՝ արքայազն Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հրավերով:«Opéra Monte-Carlo»-ի նախասարահում կազմակերպվել էր նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ:
Հասմիկ Պապյանի համար սա երկրորդ ելույթն էր (2009 թ-ից հետո) «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում, բայց հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ hնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Կոմիտասի ստեղծագործությունները այնքան հիացրեցին Մոնակոյի հանդիսատեսին, որ արժանացան հոտնկայս ծափահարությունների: Համերգին ներկա գտնվելու համար հայեր էին ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: Այդ օրը կրկնակի տոն էր բոլորիս համար, քանզի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն էր:
Համերգից հետո տեղի ունեցավ ընթրիք, որտեղ կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի համտեսի արարողություն:
Երեկոյան Հասմիկ Պապայանին և Նարե Արղամանյանին շնորհվեցին ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO հուշամեդալներ:
#armeniancollection2018montecarlo
Հ.Գ. Մնացյալը հաջորդիվ !!!!!!!»:
Կարդացեք նաև՝ Հանրային տրանսպորտից մինչև մամուլ. ինչպես է Մոնակոյում ամենուր գովազդվում Հայաստանի օրերի միջոցառումը
Ինչպես Վրույր Փենեսյանին հաջողվեց Մոնակոյի արքեպիսկոպոսին հայկական գորգ-խաչքար նվիրել
Տասից ավել միջազգային ճանաչում ունեցող սոմելիեներ կհամտեսեն հայկական կոնյակն ու գինիները Մոնակոյում