▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպորտի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ փոխվի հանդիպման արդյունքը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Զուգահեռաբար՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ստորագրահավաքներ են սկսվել, կապված Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Հայաստանում ստորագրահավաքը հօգուտ ըմբիշ Միհրան Հարությունյանի է, որը եզրափակիչում մրցավարական ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի արժանացավ, իսկ Ադրբեջանում՝ ընդդեմ ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի։

Հիշեցնենք, որ պարգեւատրման արարողության ժամանակ Արթուրը ներկայացավ շապիկով, որի վրա պատկերված էր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը։ «Նման գործողությունները Օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է. սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով։ ՄՕԿ-ը պարտավոր է պատժել հայ ըմբիշին»,- իրենց հայտարարության մեջ նշել են ընդդեմ Արթուր Ալեքսանյանի կազմակերպված ստորագրահավաքի կազմակերպիչները եւ հիշեցրել, որ այս տարի գարնանը ՈՒԵՖԱ-ն պատժեց ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովին, որը Եվրոպա լիգայի «Ֆեներբախչե» – «Լոկոմոտիվ» հանդիպման ավարտից հետո ցուցադրեց շապիկը՝ Վլադիմիր Պուտինի նկարով։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում վերջին օրերին շատ են մարզական թեմաներով ստորագրահավաքի կոչեր անողները։

Իրականում սպորտի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ փոխվի կայացած հանդիպման արդյունքը, կամ էլ բազմահազար ստորագրությունների հետեւանքով մարզիկ որակազրկվի։ Առավել եւս, որ Լոզանի մարզական դատարանը իրավասու չէ քննարկելու նման հարցեր։ Այնպես որ, Հայաստանում եւ Ադրբեջանում ընթացող ստորագրահավաքները մարզական տեսակետից ոչ մի նշանակություն չունեն եւ չեն էլ կարող փոխել ոչինչ։   

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին