Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձով։ Պուտինի ելույթին, բնականաբար, ներկա է եղել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Սակայն համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցից կարող ենք եզրահանգել, որ Մեդվեդևին Պուտինի ելույթը, հավանաբար, այդքան էլ չի հետաքրքրել և նա այն լսելու փոխարեն նախըտրել է քնել:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Դմիտրի Մեդվեդևը քնում է հասարակական վայրերում…Նմանատիպ իրավիճակում վարչապետը հայտնվել էր նաև այս տարի Սոչիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: