▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու՝ ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։
Իմ տեղեկություններով՝ սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։
Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։
Հիշեցնեմ, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը»:

***

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։ Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգթոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։
Առաջինը՝ ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար՝ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, բեռնափոխադրում, ապահովագրություն, սպասարկող տնտեսություն և այլն։
Երկրորդը՝ սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում՝ հակամաքսանենգ համակարգեր, ամբողջական թվայնացում, կիբեռպաշտպանություն, բեռնափոխադրումների վերահսկելիություն։
Երրորդը՝ իրավական երաշխիքներ՝ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, ներդրողի և պետության շահի հավասարակշռված պաշտպանություն։
Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կապի, վստահության ու անվտանգության հանգույց։ Դրան միանշանակ հնարավոր է հասնել կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով և պետական շահը պաշտպանող կոնկրետությամբ։
ԱՄՆ փոխնախագահի այցի գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլև այն ուղերձը, որը նախ և առաջ պետք է հնչի Հայաստանի քաղաքացիներին․ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափար չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն։
Այդ թվում ի դեմս ԱՄՆ-ի, այդ ընտրությունն ունի իրական գործընկերներ, գործիքներ ու չափելի աջակցություն՝ անվտանգություն, ներդրումներ և կայուն զարգացում ձևավորելու համար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին