▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասո՞ւմ էիք, որ վարչակազմը թույլ է տալու, որ ազատվեք Լիսկայից

Որ թերթը նայում ես՝ մարդիկ Գորիսում հուսահատված են (ավելի ճիշտ կլիներ ասել՝ մանթրաժի մեջ են): Մի առումով խղճում ես գորիսցիներին, որ սկզբում ինչ-որ հավատ էին ստացել, բայց շատ արագ իրականությունը ցույց է տվել իր ոչ հաճելի դեմքը: Բայց մեկ այլ առումով էլ ուզում ես հարցնել՝ իսկ դուք ինչ էիք սպասում: Սպասում էիք, որ վարչակազմը թույլ է տալու, որ դուք ազատվեք Լիսկայից: Բայց ինչու պիտի դա արվեր, եթե նախկին մարզպետին բանտ ուղարկելու փոխարեն նշանակում են կուսակցական մարզային համակարգող:

Եվ նրանք էլ, ովքեր առաջադրվելուց սովորաբար մեծ-մեծ խոսում են, չէին հասկանում դա: Չէին հասկանում, որ իրենց վրա ճնշումներ են գործադրվելու, թե իրենք մարսեցի էին՝ ոչ հայաստանցի: Եվ ով ասաց, որ առանձին մի համայնքում, եթե այն հատկապես ինչ-ինչ առումներով ինչ-որ կարևորություն է ձեռք բերել, արդարություն ու չգիտեմ ինչ ություն է թույլատրվելու:

Հայաստանում բոլոր հարցերը վերջին 15 տարում լուծվում են Երևան, Բաղրամյան 26 հասցեում, և դեռևս դա մնում է ուժ մեջ, և եթե թեկուզ անհատական և կամ համայնքային որևէ հարց եք ուզում լուծել՝ անհրաժեշտ է դիմել միայն Բաղրամյան 26:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին