▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասեք նոր երգերի ու տեսահոլովակների. Նորայր Մելքոնյան

Հարցազրույց երիտասարդ երգիչ Նորայր Մելքոնյանի հետ, որի վերջին տեսահոլովակը դրական արձագանքներ ունեցավ. «Վայ-վայ» տեսահոլովակը թվով երրորդն  է` «Չեմ հավատում»-ից և «Հավատայիր»-ից հետո:  

 

-Վերջերս թողարկեցիր «Վայ-վայ» երգը համանուն տեսահոլովակով, սահուն անցում կատարեցիր դեպի պարայինը, ո՞րն էր նպատակը և արդյո՞ք այն արդարացրեց քո սպասումները: -Մոտենում է իմ շատ սիրելի ամառը, որոշեցի երգել մի երգ, որը կլինի պարային, տաք ստեղծագործություն, ինչպես ամառը: Երգս բավականին սիրվել է հանրության շրջանում, քանի որ բազում լավ արձագանքներ եմ լսել, բացի դրանից հաճախ դրսում քայլելիս լսում եմ իմ երգը տարբեր տեղերից: Դա փաստում է նաև սոցիալական կայքերում երգիս դիտողականությունը:

- Արդյո՞ք «Վայ-վայ»-ը կոմերցիոն նպատակ չի հետապնդում:

-Ոչ մի հատուկ նպատակ չենք ունեցել երգը կոմերցիոն դարձնելու, ուղղակի, երբ մարդիկ սիրում են ու գնահատում, այդ ժամանակ ստեղծագործությունը ինքնին դառնում է կոմերցիոն:

-Գործունեությանդ ընթացքում ու՞մ հետ ես համագործակցում:

-Ուրախությամբ նշեմ, որ իմ պրոդյուսերները ներկայումս հանդիսանում են իմ լավ ընկերներ, տաղանդավոր երաժիշտներ Կարենն ու Սևակը: Պետք է նշեմ, որ աշխատել եմ մի շաչք տաղանդավոր մարդկանց հետ ինչպիսիք են` Արեն Բայադյանը, Մարտին Միրզոյանը, Արայիկ Գաբաջյանը, Արմեն Գալյանը, Ռիչարդ Մադլենյանը:

-Նորայր Մելքոնյան երգիչը վերջին շրջանում ասոցացվում էր հանգիստ և ռոմանտիկ կերպարի հետ, իրականում դու ինչպիսի՞ն ես:

-Ընդհանրպես առօրյա կյանքում այդքան ել հանգիստ չեմ , բայց հիմնականում` ինչպես տեսահոլովակներում կամ այդպիսին եմ:

-Ու՞մ հետ կցանկանայիր զուգերգ կատարել:

-Չեմ շտապում պատասխանել այս հարցին , քանի որ դեռ նման նպատակ չունեմ:

-Ի՞նչ սպասել Նորայր Մելքոնյանից:

-Սպասեք նոր երգերի ու տեսահոլովակների, սիրով իմ հանդիսատեսի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին