▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառված «Ամենից ամենա» հաղորդում....

Երբևիցե չե՞ք մտածել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Ամենից ամենա» հաղորդումը:

Արդեն մի քանի տարի անընդմեջ Atv հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում Ամենից ամենա հաղորդումը` որը տարբեր անվանակարգերում ներկայացնում է 10 լավագույններին:

Սկզբում գոնե ինչպես հետաքրքիր մարդկանց, այնպես էլ հետաքրքիր անվանակարգեր էին ներկայացնում,որը ինչ որ չափով հետաքրքրություն էր առաջացնում հաղորդման նկատմամբ: Եկավ ժամանակ, որ հետաքրքրությունը պահելու համար <<մոգոնեցին>> <<աստղային պարզաբնումներ>> խորագրով հատված հաղորդման մեջ, որտեղ փողոցից պատահական անցորդները հարցեր էին ուղղում <<աստղերին>>:

Իսկ հաղորդման աստղերը, չգիտես ինչու տալիս էին իրենց անմիտ մեկնաբանությունները, արդյունքում չտալով իրենց ուղղված հարցի պատասխանը:

Խոսեմ անվանակարգերից,որոնք արդեն ծիծաղ են առաջացնում… Ա

մենից Ամենա մարզասրահ գնացող աստղ, աստղային կազմվածք,աստղային քույր եղբայրներ, ուշացող , ծառայած, երազահան, ֆոբիա ունեցող աստղ, եփող,տափող,ուտող խմող, քնկոտ, մորուքով և ավելի անտրամաբանական և չծավալվող թեմաներով:

Հաղորդման ընթացքում հաղորդավարուհի Լիաննա Տեր-Միանսյանը նույն անվանակարգի վերաբերյալ ներկայացնում է նաև արտասահմանյան շոուբիզի աստղերի վերաբերյալ տեղեկությունններ (ի դեպ դրանք ավելի հետաքրքիր են և հաղորդումը կարող էր նրանց տասնյակով ձևավորվել):

Հյուրերի խոսքը վերլուծում,մեկնաբանում են տարբեր մասնագիտության տեր մարդիկ`կախված անվանակարգի բնույթից, ինչն ուղղակի ստիպում է վերցնել վահանակը և փոխել ալիքը:

Մի՛ լցրեք եթերը աննպատակ և անհետաքրքիր հաղորդումներով,դրանք միայն ձեր վարկանիշի վրա են ազդում:

P.S.

Հյուրերը միշտ նույն մարդիկ են,ուղղակի ամեն հաղորդմանը տասնյակի դասավորվածությունն է փոխվում:

Հեղինակ` Մադաթ Սադոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին