operativ.am-ը գրում է, որ «Միսս Վենեսուելա» 2004 Մոնիկա Սպիրին և նրա ամուսնուն` իռլանդացի Թոմաս Բերին, սպանել են երկուշաբթի օրը` երեկոյան: Ըստ նախնական տվյալների` զույգը ավազակային հարձակման զոհ է դարձել: Վիրավորվել է նաև նրանց 5-ամյա դուստրը. վնասվել է երեխայի ոտքը:
Ոստիկանները հայտնաբերել են Մոնիկա Սպիրին պատկանող ավտոմեքենան, որի մեջ են եղել երկու զոհերն ու վիրավոր երեխան: Վերջինիս անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Նախկին «Միսս Վենեսուելա», 29-ամյա Սպիրն աշխատում էր ամերիկյան իսպանալեզու «Telemundo» հեռուստաալիքում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում