Ամերիկացի 18-ամյա դեռահաս Կոդի Մետցկեր-Մեդսենը դատարանում հայտարարել է, որ 2013-ի օգոստոսին սպանել է 5-ամյա խորթ եղբորը՝ Դոմինիկ Էլկինսին, քանի որ իրեն թվացել է, թե կրտսեր եղբայրը գոբլին է, այսինքն` ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում և մուլտֆիլմերում հանդես եկող չար թզուկ:
Տղայի խոսքով` ինքը վերցրել է աղյուսի կտորը և սկսել հարվածել եղբորը, որից հետո նրան խեղդամահ է արել գետում, սակայն վստահ է եղել, որ դա եղբայրը չէ, այլ` զզվելի կանաչ գոբլին: Տղան նաև խոստովանել է, որ հաճախ է հայտնվում երևակայական աշխարհում և հալյուցինացիաներ ունենում, ինչը սկսվել է Skylanders տեսախաղը խաղալուց հետո:
Կոդի մայրն էլ իր հերթին խոստովանել է, որ երբ հղի էր նրանով, թմրանյութեր էր օգտագործել, ինչը, հավանաբար, ազդեցություն է ունեցել որդու վրա, որովհետև վերջինս միշտ երևակայական ընկերներ է ունեցել։Ներկայումս Կոդին մեկուսարանում է, սակայն նրա փաստաբանը պնդում է, որ տղան անմեղսունակ է, քանի որ հանցագործության պահին գտնվել է աֆեկտի տակ։