Բուհերի ընդունելության քննությունները կվերանան. ԿԳ նախարար:
Այսօր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից բուհերի ընդունելության քննություններ չեն անցկացվելու՝ ընդունելությունը կատարվելու են ավարտական ատեստատների գնահատականների հիման վրա:
Նա նշեց, որ «դրանով կբարձրանա նաև դպրոցական կրթության դերը, քանի որ սովորողները ավելի շահագրգռված կլինեն լավ սովորել և բարձր գնահատականներ ստանալ` գիտակցելով որ իրենց ստացած գնահատականներն են հիմք դառնալու բուհեր ընդունվելու համար»...
Համաձայնեք՝ շատ լավ բան է, Արեւմուտքում հիմնականում հենց այդպես է՝ դպրոցի գնահատականների հիման վրա են բուհ ընդունում...
Միայն թե Հայաստանի պայմաններում «սովորողները շահագրգռված կլինեն լավ սովորել» արտահայտությունը եւ «շահագրգռված կլինեն բարձր գնահատական ստանալ» արտահայտությունը՝ միանգամայն տարբեր իմաստ են պարունակում... Ցավոք...