▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սովոր ես Վալոդ պապիկի ասածները կատարելուն, էս անգամ էլ հայ տիկտոկեր Վալոդ պապիկի ասածը կանես»

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծն վարչապետին մի լավ առաջարկ ունեմ, սա որ անի հասարակությանը կարևոր հարցերից մի երկու ամսով էլ կշեղի։
Որեմն, ի՞նչ պիտի անես, սուրբ ջան...
Բացում ես տիկտոկերների ասոցիացիա, նախագահ ես նշանակում Վալոդ պապիին, քարտուղար` Թու թու թու լավային։
Դու էլ մնում ես որպես պատվավոր անդամ։
Հետո օր ես նշանակում, մայլ բան տալիս, որ տիկտոկերները գրանցվեն ու լուսաբացները նրանց հետ գնաս դիմավորես շրջաններում։
Տեղում խմբակային նկարահանումներ էլ կարող ես անել, ամեն օր տարբեր ռետուզներով։
Կարաս գլխարկներն ու ակնոցներն էլ ամեն օր փոխես։
Ինչ վատա՞ որ, ամենօրյա թարմ կոնտենտ կունենաս, Վալոդ պապիկն էլ կասի ինչ պոզաներով կանգնես, որ նկարահանումը լավ ստացվի։
Դու սովոր ես Վալոդ պապիկի ասածները կատարելուն, էս անգամ էլ ազգությամբ հայ Վալոդ պապիկի ասածը կկատարես։
Համ էլ հայ ազգին շեղելով՝ մյուս Վալոդին էլ մեծ օգուտ տված կլինես»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին