▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովետի դիշովի պրոպագանդան ու սուտ պաթոսը էլ չկա

Քեֆս տալիս են նոր ռուսական ֆիլմերը հայրենական պատերազմի մասին` սովետի ժամանակների դիշովի պրոպագանդան ու սուտ պաթոսը նրանցում այլևս չկա, փոխարենը կա պրոֆեսիոնալիզմ, հնարավորինս օբյեկտիվություն, ճաշակ, բարձր գեղագիտություն ու միտք: ՈՒրիշ աչքով ես տեսնում էդ նույն պատերազմը ու շարքային գերմանացին էլ կոտրված ռուսերենով խոսող ինքնահավան ու մեծամիտ հնդուհավ չի, ինչպես նախկինում` ճարը կտրած մարդ ա, որին ուղարկել են կռվելու սովետի դեմ:

Շատ ավելի նուրբ հարցադրումներ են հնչում, էն էլ` ոչ ճակատային ձևով, այլ անուղղակի,«օդի մեջ»: Մարդասիրություն կա էդ ամենում: Սա երևի երկրորդ փուլն է` կեղծիքն ու շտամպերը չկան, բայց ճշմարտությունն էլ մինչև վերջ դեռ չի ասվում /որովհետև չափից ավելի դառն է/, պարզապես երբեմն-երբեմն ներկա է աղոտ ենթադրությունների տեսքով: Սակայն միևնույն է` արդեն հաճելի է էդ ֆիլմերը նայելը, առաջվա նման տափակ ու միօրինակ չեն, համակրանք են առաջացնում: Հուսանք` ժամանակի հետ երրորդ ալիքն էլ կգա ու արդեն կգտնվեն էն ամենաազնիվները, որոնք ոչ-մի բանից չերկյուղելով` մի օր կդնեն ու կներկայացնեն մարդկային պատմության մեջ իր չափերով նմանը չունեցող էդ զարհուրելի մղձավանջի իրական պատմությունը, էն տարիների «աշխարհի տերերի» բոլոր անդրկուլիսյան գործարքներն ու ստորջրյա պղտոր հոսանքները: Էդ օրն էլ կգա: Կուզեի էդ ֆիլմերը տեսնել:

Քրիստ Մանարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին