▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտի գլամուռը չի կարող սուշի համտեսելու նկարների փոխարեն այլ նկարներ տեղադրել

«Գլամուռը» և իր ծնողները։

Ինչպես գիտենք այսօր ընտանիքի միջազգային օրն է, ճիշտն ասած սպասում էի որ այս տոնի առթիվ բազմաթիվ օգտատերեր 1000-ավոր նկարների կողքին կտեղադրեն իրենց ընտանեկան նկարները՝ ծնողների հետ միասին,ջերմ միջավայրում,բայց ոչ․․․

Սուտի գլամուռը չի կարող սուշի համտեսելու նկարների, հայելու դիմաց այֆոնով նկարի, բուծիկներում ֆոտոսեսիա արած նկարների կողքին տեղադրել ընտանեկան նկարները, եթե պաշտոնյայի երեխա չէ։ Դե ոնց կլինի հանկարծ մարդիկ տեսնեն իրենց հասարակ ծնողների սովորական հագուկապը և չարքաշ կյանքը, որոնք օրնիբուն ինքնամոռաց աշխատում են տառապում են, որպեսզի կարողանան բավարարեն իրենց էգոիստ երեխեքի պահանջմունքները՝ Այֆոնից սկսած, բռենդվի շորերից վերջացրած։ Ոչինչ որ ամիսը 80-100000 աշխատավարձ ստանալով պիտի 2 տարի փակեն 400 000 դրամանոց Այֆոնի ապառիկը,հասցնեն ճանապարհածախս տան դասի կամ քաղաքում սուշի ուտելու համար,գումար տան բուծիկից բռենդվի շորիկ առնելու համար ու չմտածեն էլ որ իրենց ամենանոր հագուստը մոտ 7 տարվա է։

Եվ նույն այդ լակոտները ամաչում են հանրության առջև երևալ ծնողների հետ,դե խեղճ մայրը՝ անշուք տեսքով խամրեցնում է իրենց փայլը․․․ Ցավալի է բայց այսօր ականատես եմ եղել նման իրողության։

Հարություն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին