▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուսաննա Շահինյանի, Նառա Շլեպչյանի համար շոր կկարեի, հիմա տոլ ու կոշիկ կվառեմ, որ տաքանամ...

Շիրակ Կենտրոնի տեսանյութը ծանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասին է:

Գյումրու տնակային ավաններից մեկի բնակիչ, 76-ամյա Էմմա Ղազարյանն ապրում է իր անկողնային հիվանդ որդու հետ, ձեռագործի հմուտ վարպետ է, ինչը և նրա հիմնական զբաղմունքն է:

 

Գյումրիում խստաշունչ ձմեռ է, և վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:

Առավել ծանր է անաշխատունակ և տարեց մարդկանց վիճակը: Տնակային ավանների բնակիչներից շատերի համար անգամ վառելափայտ ձեռք բերելը դարձել է դժվար իրականանալի երազանք: Սակայն երբեմն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավանների բնակիչների շրջանում հանդիպում են այնպիսի մարդկանց, որոնք անկախ ծանր պայմաններից, հաճելիորեն զարմացնում են իրենց լավատեսությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին