Այս տարվա ամանորյա միջոցառումներին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որևէ ձևաչափով չմասնակցեց, նրա երգերը հնչում էին միայն արխիվային կադրերով: «Ժողովուրդ»-ը փորձեց Շուշանից անձամբ պարզել, թե ինչու այլևս չի երգում, հոգնե՞լ է, թե՞ մանդատն է խանգարում:
Թերթի հետ զրույցում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ երգչուհին հայտնեց, որ իրեն ոչ մի հեռուստաընկերությունից չեն հրավիրել տոնական ծրագրերին մասնակցելու: «Հեռուստաընկերությունների այս մոտեցումը կբացատրեմ նրանց նեղամտությամբ: Կարծել են, որ պատգամավոր եմ և կմերժեմ իրենց հրավերը»,- վրդովված նշեց Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ երգն իր կյանքն է, ինչպե՞ս կարող էր մերժել երգելու հրավերը:
Շուշանին չեն հրավիրել երգելու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet