Հերթական անգամ երգչուհի Շուշան Պետրոսյանը հայտնվում է սկանդալի կենտրոնում, այս անգամ նա վիրավորել է ազատության լրագրողին: Ես ԵՐԳՉՈՒՀԻ Շուշան Պետրոսյանին շատ եմ սիրում, բայց նա պետք է մի քիչ իր վրա աշխատի, ու քանի որ ԱԺ-ում է, այսինքն` քաղաքականության մեջ է, պետք է պատրաստ լինի պատասխանել հարցերի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի` Վերնիսաժի դեպքերի մասին հարցը լսելուց հետո ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է.«Դուք բոլորդ անբարոյականներ եք»: