Aysor.am-ի տեղեկություններով փորձաքննությամբ ապացուցվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է եղել:
Տ. Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը դեռևս որևէ փորձաքննության պատասխան չի ստացել:
«Քննիչը 10 օրվա ընթացքում պարտավոր է ինձ տեղեկացնել փորձաքննության արդյունքի մասին: Դեռևս որևէ փորձաքննության պատասխան չեմ ստացել»,-ասել է նա:
Հարցին, թե իսկ այդ թեմայով խոսե՞լ եք Տ. Խաչատրյանի հետ, նա նշել է, որ իր մոտ Տ. Խաչատրյանի հետ նման թեմայով խոսելու անհրաժեշտություն չի առաջացել` հավելելով, որ չի ցանկանում պատասախանել հարցին` արդյոք կա՞ն Տ. Խաչատրյանին մեղադրելու բավարար հիմքեր, նշելով, որ այդ կերպ բացահայտում է իր մարտավարությունը:
«Ես ամեն ինչ կասեմ դատարանում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։