Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանին տեղափոխվել էին «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Սուրեն Թադևոսյանի մտերիմ ընկերներից մեկի` Ալեն Սիմոնյանի հետ: Վերջինիս խոսքով` Սուրենին արդեն հիվանդասենյակ են տեղափոխել: Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ այն տեղեկատվությանը, որի համաձայն` բժիշկները խորհուրդ են տվել Սուրենի բուժումն արտերկրում շարունակել.
«Դրանք դեռ խոսակցություններ են, եթե կարիքը լինի` կքննարկենք, կտեղափոխենք արտերկիր. փառք Աստծո Սուրենը շատ ընկերներ ունի: Հավելեմ նաև, որ երբ խոսել եմ Սուրենի հետ, նա խնդրել է փոխանցել, որ շատ շնորհակալ է այն ուշադրության համար, որը զգացել է այս մեկ օրվա ընթացքում»,-իր խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Asekose.am-ն առողջություն է մաղթում Սուրեն Թադևոսյանին:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան