▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Թադևոսյանի ոտքը, հնարավոր է, անդամահատեն

Օրեր առաջ Asekose.am-ի հետ զրույցում Սուրեն Թադևոսյանի մտերիմ ընկերներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, նշել էր, որ ռեժիսորին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ:

Սակայն տեղեկացնենք, որ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում նրա ընկերներից մեկն ասել է, որ միգուցե կարիք լինի և բժիշկները Սուրեն Թադևոսյանի ոտքն ամբողջական անդամահատեն.

«Ամեն ինչ սկսվել է շաքարային դիաբետ հիվանդությունից, որի պատճառով ախտահարվել է ոտքը, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրգանիզմի թունավորման: Այս պահին բժիշկները որպես լուծում տեսնում են ոտքի ամբողջական անդամահատումը, բայց փորձում ենք դրանից խուսափել, քանի որ վստահություն էլ չկա, որ ոտքի հեռացումով ամբողջական բուժում կտրվի: Սուրենի մոտ օրգանիզմի թունավորման հետևանքով ախտահարվել են նաև երիկամները, և այս պահին նա չի կարողանում անգամ սնվել կամ ջուր խմել: Այժմ ուզում ենք հասկանալ, թե որքանով հնարավոր և արդյունավետ կլինի արտերկիր տեղափոխելն ու բուժումը դրսում շարունակելը»,- ասել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի ընկերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռեժիսոր- պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանին տեղափոխվել էին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին