▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին. նա մահացել է տանը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդ կինն, ով ունեցել է երիկամային անբավարարություն, ծանր վիճակով շտապօգնությամբ տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ նախկինում բուժօգնություն է ստացել, սակայն այստեղ հրաժարվել են հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, թե տեղ չունեն: Հիվանդը գնացել է տուն ու մահացել:

Աղբյուրը կապ է հաստատել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հետ՝ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որտեղից պնդել են, թե հիվանդանոցը երբևէ չի մերժում։ Մերժում է միայն այն դեպքերում, եթե համապատասխան ծառայություն կամ բժիշկ չունի, մնացածը ամբողջությամբ կարգավորվում է իրավական ակտերով։ Այսինքն՝ կամայական որևէ բան տեղի չի ունենում։

Փաստն այն է, որ հիվանդին չեն ընդունել, փաստն այն է, որ հիվանդը մահացել է, փաստն այն է, որ բուժաշխաղոները, այդ թվում՝ շտապօգնության, իրենց թույլ են տվել բուժաշխատողին ոչ հարիր, այդ թվում կոպիտ վարքագիծ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին