Մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9-ամյա Հայկ Տ-ն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզից՝ «Արարատ» բժշկական կենտրոնից՝ «տերմինալ վիճակ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 9 տարեկան երեխա է մահացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet