Ահազանգ
Այս պահին Սունդուկյան 90 այգում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ եւ տասնյակից ավել ոստիկանների «զորակցությամբ» թաղապետարանի աշխատակիցները քանդում են այգու ցանկապատները: Ես եւ Երեւանի ավագանի Դավիթ Սանասարյանը քիչ հետո կլինենք այնտեղ:
Երեկ եւս մեկ փորձ էին արել «բարեկարգիչները», բայց քանի որ «հրամանատարը»՝ թաղապետը մեզ հետ միասին ավագանու նիստում էր, «ռազբիրատից» հետո ետ էին դարձել: Ավագանում բարձրաձցրեցի այս այգու հարցը: Պարզվեց, որ հերթական գաղտագողի նախագիծն է հաստատվել՝ առանց բնակիչների իմացության: Հասկացվեց, որ միեւնույնն է, «բարեկարգելու են»:
Ավելին, ասվեց, որ բնակիչների եւ թաղապետարանի միջեւ անջրպետ չկա: Իրականում նույն խուժան վարքագիծը շարունակվում է, եւ ցավոք, Արաբկիրը ռեկորդներ է խբում այդ առումով: Ովքեր կարող են օգնել բնակիչներին, ցանկություն ունեն, թող մեկնեն Սունդուկյան 90: