▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուբյեկտի» օբյեկտները .«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, որն օրերս Երեւանի ավագանու անդամներից Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել, անցած տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է բնակարանների գնմամբ:

Մասնավորապես նա 45 մլն, 8 մլն դրամով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ, 20 մլն դրամով` բնակարան, 30 մլն դրամով` հասարակական նշանակության շինություն: Իսկ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս:

Բացի այս՝ նա ունի Volkswagen Jetta 2.8 մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ եւ 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն 811 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանի մասին է, ով «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է. նրա շնորհիվ ժամանակին դարձավ պատգամավոր, հիմա էլ՝ փոխնախարար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին