Անգլիական Լիվերպուլի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը իր թվիթերյան էջում նկար է տեղադրել, որում ներողություն է խնդրում կատարված դեպքի համար, մասնավորապես ասվում է.
- Մի քանի օր ընտանիքիս հետ անցկացնելուց հետո, մտածելու ժամանակ ստացա և հասկացա արարքիս լրջությունը: Իրականությունն է այն է, որ իմ հետ բախումից հետո Կյելինին վնասվածք ստացավ:
Եվ այսպես.
1. Խորապես զղջում եմ կատարվածի համար.
2. Հրապարակավ ներողություն եմ խնդրում Կյելինիից:
3. Խոստանում եմ, որ այլևս նման բան չի կրկնվի: