▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շորտիկի համար պատժել, զորակոչել են. փախստականի կարգավիճակով մարդուն վարժական հավաքի են կանչել

Արտակ Պաստաֆարիան Գաբոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ապօրինի դրեսս կոդի հերթական դրսևորումն ա։ 2 օր առաջ արդեն տարածել էի Էդուարդ Հայրումյանի գրառումը, սա էլ էդ թեմայով Ազատության ռեպորտաժն ա։ Հերթական անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ ցանկացած պետական կառույցում ձեր հագուստին ներկայացվում պահանջն ապօրինի ա, ու անհիմն։

Եթե դուք էսօր դրան ենթարկվեցին, վաղն էլ ասենք էդ ԿՄԳՍ նախարարը մի հատ կոստյումի խանութ ա բացելու, ու պահանջի, որ իր ենթակայության կառուցներում մուտքը թույլատրվելու ա ՄԻԱՅՆ էդ խանութի կոստյումներով։ Գնալու եք խանութ դեմը հերթ կանգնե՞ք։ Ախր սա էնքան պրիմիտիվ տխմարություն ա, որ զարմանում եմ, որ ստիպված են սենց օրինակներ բերել, որ հասկանաք։ Տենց բանի որ ռաստ եք գալիս, պահանջեք օրինական հիմքեր, զանգեք ոստիկանություն, տեղեկացրեք խուլիգանության մասին, դուք էլ բողոք գրեք

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բալքի էն իմ 2018 թվի բողոքին դրանք էլ գումարվեն, գործն առաջ գնա։ Էս դալբայոբները մոռանում են, թե որն ա իրանց գործառույթը, ու որտեղ իրանք վաբշե անելիք չունեն։ Մարդու հագուկապը երբեք չի եղել չինովնիկի գործը։ Դրան էլ գումարեք, որ էս տվարները չեն գիտակցում էդ հավաքների իմաստն ու կարևորությունը, ու դա որպես սպառնալիք ու պատիժ են օգտագործում։

Նիկոլ Փաշինյան, քանի որ փորձում եք հեծանվային կուլտուրա զարգացնել երկրում, մի գուցե սենց հիմարների դեմն էլ սկսեք առնել։ Քաղաքում հեծանվով երթևեկող մարդը ամռանը հիմնականում հենց շորտով ա լինում։ Իրականում շատ շատ մարդիկ են շորտով լինում, բայց հեծանվի օրինակը էս պահին թրենդային ա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին