▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Ռուբենյանն արդեն Յուրմալայում է

Այս պահին Լատվիայում են գտնվում «Նոր Ալիք 2014» մրցույթի մասնակիցներից 4-ը, որոնց թվում է նաև Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը, ով այնտեղ է մեկնել է երաժշտական պրոդյուսերի` Անդրեի հետ:

Հիշեցնենք, որ «Նոր Ալիք 2014» մրցույթը կայանալու է հուլիսի 22-ից հուլիսի 27-ը

ընկած ժամանակահատվածում. մասնակիցները մրցույթային օրերի ընթացքում կատարելու են երեք ստեղծագործություն` համաշխարհային հիթ,  սեփական երկրի հիթ և մրցույթային երկրորդ օրը մասնակիցները պետք է զուգերգով հանդես գան նախորդ տարիներին տվյալ երկիրը ներկայացրած մասնակցի հետ. նշենք, որ մեր մասնակից Սոնա Ռուբենյանը զուգերգով հանդես կգա 2008թ-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Մհերի հետ` կատարելով Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին