Երգչուհի Սոնա Ռուբենյանը, որ ամուսնու հետ մեկնել է Եվրոպա՝ հանգստի, ուշագրավ տեսանյութ է ներկայացրել ֆրանսիական Իզե բնակավայրի ռեստորաններից մեկից։
Երբ երաժիշտները սկսել են կատարել բոլոր ժամանակների հայկական ամենահայտնի հիթերից մեկը՝ «Ով սիրուն, սիրուն»-ը, Սոնան սկսում է ձայնակցել, ինչից հետո երաժիշտները խնդրում են նրան՝ երգը կատարել իրենց հետ, որից հետո Սոնան իր կատարմամբ հիացնում է բոլորին։
«Չի ստացվում էլի ցածր ձայնով երգել․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոնա Ռուբենյանը՝ հրապարակելով տեսանյութը։