Սոլյարին վնասակար է առողջությանը թե ոչ`պատասխանում է Ավանտա ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Տաթև Մուրադյանը:
Սոլյարին վնասակար է առողջությանը թե ՞ ոչ
- Սոլյարին անվնաս է առողջության համար, եթե պահպանված են բժշկի բոլոր ցուցումները: Սակայն որպես միջամտություն սոլյարին ունի և ցուցումներ և հակացուցումներ, այդ պատճառով գեղեցկության և նորաձևության ետևից ընկնելով` չի կարելի մոռանալ, որ արևայրուքն, ինչպես սոլիարիում այնպես էլ արևի տակ, ունի իր կանոնները, և անհրաժեշտ է պահպանել որոշակի զգուշություն անցանկալի հետևանքներից խուսափելու համար։
Կա՞ն որոշակի անվտանգության կանոններ, որոնք պետք է պահպանվեն
-Սոլյարիում արևայրուք ընդունողները պետք է հստակ իմանան, որ այնտեղ անհրաժեշտ է աչքերը պաշտպանել հատուկ ակնոցների օգնությամբ, որոնք տրվում են այցելուներին։ Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ ակնոցի պատճառով սպիտակ շերտիկներ առաջանան քթարմատին և քունքամասին, ի հայտ է եկել նորույթ արևայրուքի ասպարեզում` միանգամյա օգտագործման ստիկինիներ, որոնք կպաշտպանեն աչքերը` չթողնելով ուրվագծեր ։ Կցանկանայի մեր հանրության ուշադրությունը հրավիրել նաև սոլյարիում արևայրուք ընդունելու ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել կրծքերի պաշտպանությանը և կիրառել ստիկինիներ (հատուկ կրծքի պաշտպանիչներ)։ Դրանք հարմար են կիրառման համար, չեն թողնում ուրվագծեր և ամենագլխավորը, չեն առաջացնում անհարմարավետության զգացողություն։ Կոսմետիկ միջոցների վերաբերյալ հստակ հակացուցում է` սոլիարիում արևայրուք ընդունել հավելյալ կոսմետիկ միջոցների կիրառմամբ: Սոլյարիի սեանսից մեկ ժամ առաջ պետք է մաշկը մաքրել օծանելիքից` ներառյալ անուշահոտ հավելյալ կոսմետիկ միջոցները, որպեսզի այցելուն ապահովագրի իրեն հնարավոր ալերգիաներից։ Սոլյարիում կարելի է օգտագործել միայն հատուկ քսուկներ, որոնք նախատեսված են հենց սոլյարիի համար` հաշվի առնելով մաշկի առանձնահատկությունները։
Արդյո՞ք կան հակացուցումներ սոլյարիի համար
-Սոլյարին հակացուցված է հիպերտոնիկներին, մաշկի հիպերպիգմենտացիաների առկայության դեպքում, շաքարային դիաբեթով հիվանդներին, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներով անձանց, վարակիչ հիվանդություններով տառապողներին և այլն։ Աչքերի պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պահանջում է առանձնահատուկ ուշադրություն։
Ի ՞ նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ունենալ գեղեցիկ արևայրուք և միևնույն ժամանակ վնաս չհասցնել առողջությանը:
-Սոլյարի այցելության սեանսների քանակն ու տևողությունը յուրաքանչյուրի համար ընտրվում է անհատապես` կախված մաշկի տեսակից և վիճակից ։ Սոլյարի այցելելու առաջին այցելությունից առաջ պարտադիր կերպով անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ։
Խորհուրդ կտամ չգերազանցել արևայրուքի այն ժամանակը, որը խորհուրդ է տվել մասնագետը, արևայրուք չընդունել օրվա մեջ մեկ անգամից ավելի, մեկ սեանսի ընթացքում 20 րոպեից չանցկացնել սոլյարիում ժամանակ։ Իսկ կայուն արևայրուք ստանալու համար կարելի է սոլյարի այցելել միջինում 6-10 անգամ և այնուհետև արևայրուք ընդունել շաբաթը 2-3 անգամ` ստացված արդյունքը պահպանելու համար։