▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոլովյովն սպառնում է, որ Փաշինյանը վերընտրվի». Գոռ Մադոյան

Լրագրող Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սոլովյովն ու նրա տերերը հիմարներ չեն, հրաշալի գիտեն 2020 պատերազմի, Արցախի կորստի ու հայաթափումից հետո ՌԴ հանդեպ ատելությունն ու անվստահությունը հայ հասարակության շրջանում: Շատ լավ հասկանում են իրենց խոսքերի ու սպառնալիքների հանրային արձագանքը Հայաստանում: Հրաշալի գիտեն, որ իրենք ում սպառնան ու հայհոյեն` ռեյտինգը կբարձրացնեն:
Եթե կարծում եք` նրանք էշ են ու չգիտեն, թե Սոլովյովի սպառնալիքներն ու բարբաջանքը նախընտրական նվեր ու քյոմագ ա Փաշինյանին ու նրա կույրաղիք եթերագլուխներից, ապա դուք կամ հիմար եք կամ ձեզ ռետինե խողովակի տեղ եք դրել:
Ուրեմն, եթե հիմար չեք ու ռետինե խողովակի տեղ չեք դրել ձեզ, ապա խիզախեք հարց տալ ձեզ` եթե նրանց համար Փաշինյանը չլիներ ամենացանկալի ղեկավարը եւ նրանք դժգոհ լինեին ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունից, ապա ինչպե՞ս պետք է խոսեին, որ նրա ռեյտինգը փլուզեին: Օրինակ, Սոլովյովը կասեր`
Ա. Փաշինյանը ՀՀ բոլոր ղեկավարներից ամենառուսամետն է,
Բ. նրա ջանքերով ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Հայաստանը 400մլն դոլարի ռուսական ոսկի է վերաարտահանել Էմիրատներ,
Գ. Հայաստանը վերաարտահանել է նաեւ ռուսական ադամանդներ,
Դ. վերաարտահանում է դեպի Ռուսաստան էլեկտրոնիկա, դրա հաշվին մոբայլ ցենտրը դարձել է ՀՀ ամենամեծ հարկատուն,
Ե. Փաշինյանը ՀՀ ամենամեծ հարկատու ԶՊՄԿ-ն հանձնեց ռուս օլիգարխին,
Զ. ՀՀ բոլոր խոշոր հեռահաղորդակցության ընկերությունները պատկանում են ռուսներին,
Է. Փաշինյանն ու Սիմոնյանը դիվոտածի պես պնդում են, որ ռուսական զորքերը ՀՀ տարածքից հանելը չկա իրենց օրակարգում,
Ը. ՀՀ բազմաթիվ պետական գերատեսչությունները իրենց դատա տվյալները հանձնել են Ուսմանովի հետ փոխկապակցված ընկերություններին,
Թ. Ռուսական «Յանդեքս»-ը ՀՀ ամենամեծ գործատուն է,
Ժ. Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ` ավելի խորացնելով տնտեսական կախվածությունը,
Ի. Դեռ TRIPP-ը չբացված, Հայաստանն արդեն ՌԴ ապրանքներ է ներկրում Ադրբեջանով:
Այս ու բազմաթիվ թեմաներով Սոլովյովը չի գովում Հայաստանը` անվանելով որպես տարածաշրջանի ամենահավատարիմ ռուսական բաստիոն, բայց, չգիտես ինչի, սպառնում է, թե ինչու` Աստված գիտի: Իսկ սպառնում է շատ պարզ պատճառով, որ Փաշինյանը վերընտրվի ու շարունակի սպասարկել ՌԴ անխափան շահերը, շարունակի լվալ ՀՀ քաղաքացիների ուղեղը, թե իրենք ինքնիշխան են ու հակառուս»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին