Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան մասնակցելու է հոկտեմբերի 9-10-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին:
Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
Նա ասել է, որ Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի բիզնես ֆորումին:
Աղբյուրը՝ armdaily.am