▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում

Ս․թ․ հունիսի 8-ին Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերության՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ աշխատակիցները 1977թ․ հիմնադրված «Ջրվեժ» անտառպարկում մասնակցել են մասշտաբային շաբաթօրյակի։ Բնության հանդեպ պատասխանատվությունն ու հոգատարությունն ընկերության արժեհամակարգի կարևորագույն ելակետերից է։

2000-ից ավելի սոֆթեցի բնասերները մաքրել են անտառպարկի 50 հեկտար տարածք, ճանապարհները և լիճը, ինչպես նաև տնկել են տոսախ և արմավաշուշան տեսակի թփատեսակներ։ Ի դեպ, «Ջրվեժ» անտառպարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի ծառատեսակներ և բույսեր, այդ թվում՝ արևելյան սոսին, հուրանավոր կելրեյթերին: Չնայած տեղատարափ անձրևին, բնասերներն ավարտին են հասցրել սկսած գործը։

Հավելենք, որ Հայաստանի ամենամեծ ՏՏ ընկերության «Սոֆթ Կոնստակտ»-ի աջակցությամբ «Ջրվեժ» անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին