ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր գրություն եմ ուղարկել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին` Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի վերաբերյալ:
Մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում՝ երբեմն հնարավորություն չտալով անգամ սնունդ գնել:
Ինձ ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են ժամերով, ապա օրերով, սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ Սոֆիա-Երևան չվերթը: Ահազանգեր կան, որ ծաղրել են նրանց, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, անգամ սնունդ գնելն են խոչընդոտել (բռնության ահազանգեր ևս կան), իսկ որոշներին` ընդհանրապես արգելել են մուտք գործել երկիր։
Հատուկ ընդգծում եմ, որ Սոֆիայում խտրական վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացիները ունեցել են շենգենյան վիզա՝ տրված հենց ՀՀ-ում գտնվող Բուլղարիայի դեսպանատան կողմից: Այսինքն, քաղաքացիների մուտքը Սոֆիա եղել է օրինական, սակայն նրանց արգելել են այդ երկիր մուտք գործել:
Պահանջել եմ նախարարից տալ հետևյալ պարզաբանումները.
Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:
Ի՞նչ պարզաբանում է տվել պաշտոնական Սոֆիան կատարվածի առնչությամբ:
Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների հետ հակաօրինական վարքագծով աչքի ընկած սահմանապահներին պատժելու հարց դրել է ՀՀ ԱԳՆ-ն և ի՞նչ պատասխան է ստացել:
Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»։
«Սոֆիայի օդանավակայանում հայերի հետ կոպիտ են վերաբերվել»․ Թագուհի Թովմասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet