Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին նախատեսված դահուկավազքի 15 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումները հետաձգվել են մարախուղի պատճառով:
Чемпионат.com-ի փոխանցմամբ՝ մրցումները կայանալու էին այսօր` փետրվարի 17-ին եւ մեկնարկելու էին Երեւանի ժամանակով 10:30-ին:
Սակայն այսօր պարզ է դարձել, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 9-րդ օրը ձախողման եզրին է: Քաղաքը պատվել է խիտ մառախուղով, որի պատճառով արդեն հետաձգվել են սնոուբորդ կրոսի և տղամարդկանց ընդհանուր մեկնարկով բիաթլոնի մրցումները:
Դրանցից առաջինը նախատեսված 11:00-ի փոխարեն (Երևանի ժամանակով) պետք է սկսվի 12:15-ին, իսկ երկրորդը՝ 15:30-ին:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ կեսօրից հետո մառախուղը կցրվի, սակայն երեկոյան տեսանելիությունը կրկին կվատանա: