▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիի օլիմպիադայի ընթացքում անվտանգությունը երաշխավորված չէ. ԱՄՆ-ի օրենսդիր

Amerikayidzayn.com-ը գրել է. Միացյալ Նահանգների օրենսդիրներից մեկի համաձայն, Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել:
 
Այս հայտարարությամբ ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Փիթեր Քինգը:
 
Քինգը հույս է հայտնել, որ փետրվարին մեկնարկող օլիմպիական խաղերի ժամանակ ամեն ինչ բարեհաջող կանցնի, սակայն խաղերի ընթացքում անվտանգությունը շարունակում է մտահոգություններ առաջացնել:
 
«Փաստը մնում է փաստ, որ այս օլիմպիական խաղերի անցկացմանը խոչընդոտելու բազմաթիվ սպառնալիքներ են ստացվել՝ շատ ավելի մեծ թվով, քան նախկինում նման որևէ այլ միջոցառմանը», - ասել է կոնգրեսականը՝ հանդես գալով «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերության եթերում:
 
«Միացյալ Նահանգներն անում է հնարավորին ամեն ինչ, սակայն այս տարածաշրջանը Ռուսաստանի վտանգավոր տարածաշրջան է՝ Հյուսիսային Կովկասին շատ մոտ գտնվող: Այնտեղ ահաբեկչական կազմակերպություններն ակտիվ են գործում», - ասել է կոնգրեսական Քինգը:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին