Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացրել լեհական «Շլյոնսկի» ակումբի հետ։ Գերմանական ակումբը հաղթել է 3:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում լավագույններից մեկն է եղել և 10-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Չիրո Իմոբիլեին: