Օրեր առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ սկանդալային դերասան Նիկիտա Ջիգուրդան մտադիր է բացել իր էրոտիկ թատրոնը: Այդ առիթով դերասանը Կրասնոդարում մամլո ասուլիս է տվել, որի ընթացքում պատմել է նաև, որ իր հերթական երեխայի ծնունդը նա պատրաստվում է ցույց տալ ուղիղ եթերում:
«Կինս՝ Մարինան, հղի է և դա հրաշալի է: Երեխաս լույս աշխարհ կգա դեկտեմբերի 25-ին: Ես աղջիկ եմ «պատվիրել», քանի որ ուզում եմ տեսնել իսկական աստվածուհու, ինչպիսին որ իր մայրն է: Դուք բոլորդ հնարավորություն կունենաք տեսնելու երեխայի ծննդաբերությունը ուղիղ եթերում»,- ասել է Ջիգուրդան:
Իսկ ինչ վերաբերում է Նիկիտայի էրոտիկ թատրոնին, ապա այն հարցին, թե արդյո՞ք նրա կինը չի խանդում իրեն, դերասանը պատասխանել է.
«Իմ սիրելի կինը երբեք ինձ չի խանդել մյուս կանանց: Ես կարող եմ գրկել, մերկացնել, շոյել բազմաթիվ աղջիկների, բայց փառաբանել կարող եմ միայն կնոջս»,- ասել է Նիկիտա Ջիգուրդան:
Իսկ ահա այդ երեկո տեղի փակ ակումբներից մեկում կայացել է դերասանի էրոտիկ թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան, որի ընթացքում Ջիգուրդան իսկական էրոտիկ շոու է ներկայացրել մի քանի մերկ պարուհիների օգնությամբ:
Նշենք, որ ըստ ներկայացման բեմադրող ռեժիսորի խոսքերի՝ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց թատրոնի ներկայացումները երբեք պոռնո բնույթ չկրեն: