▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ Ուկրաինայում. Վոլոչկովայի և Ժան Կլոդ Վան Դամի համարներում տեսախցիկներ են հայտնաբերվել

Կիևի հյուրանոցներից մեկի հատուկ հյուրերի համար նախատեսված համարներում, որտեղ ժամանակին մնացել են Անաստասիա Վոլոչկովան և Ժան Կլոդ Վան Դամը, եղել են տեսախցիկներ:

Հունիսի 23-ին Կիևի դատախազությունը հյուրանոցներից մեկում տեսահսկող սարքեր է հայտնաբերել։ Դրանք նախատեսված են VIP-ի հյուրերի վերահսկողության համար։

 «Այս առիթով հարուցվել է քրեական գործ, այդ պատճառով մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ինչպես են օգտագործվել հյուրանոցի տեսախցիկները»,-հայտնել են դատախազությունում:

Դեռևս հայտի չէ, թե որտեղ են տեղադրված եղել տեսախցիկները։ Սակայն հավանաբար, հյուրանոցի անձնակազմը կարողացել է լսել իրենց հյուրերի խոսակցությունները, իսկ տեսախցիկները տեղադրված են եղել «ամենաանսպասելի վայրերում»: Ի դեպ, հյուրանոցի նման համարի արժեքը 100 դոլար է։ Թե ինչպես  է վերաբերում այս նորությանը պարուհին, դեռ պարզ չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին