▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ «Օսկար» մրցանակաբաշխությունում. արձանիկներից մեկի վրա արդեն գրված է Լեոնարդո Դի Կապրիոյի անունը

Ողջ համացանցում քննարկվում է CNN հեռուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժը, որը պատմում է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքների մասին: Բանն այն է, որ լրագրողները այցելել են այն արհեստանոցը, որտեղ պատրաստվել են այն բոլոր արձանիկները, որոնք հանձնվելու են մրցանակաբաշխության օրը: Երբ լրագրողներից մեկը իր ձեռքն է վերցրել արձանիկներից մեկը, նրբանկատ հեռուստադիտողները նկատել են, որ նրա վրա նախօրոք արդեն գրված է եղել դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի անունը, ով պետք է հաղթող ճանաչվի Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից»  ֆիլմի համար լավագույն դերասան անվանակարգում:
Սակայն ժյուրիի անդամները անմիջապես հերքել են տարածված լուրերը` հայտարարելով, որ քվեարկությունը կսկսվի նախատեսված օրը և կանցնի արդար պայմաններում: Իսկ ինչ վերաբերում է արձանիկին, որտեղ գրված է եղել դերասանի անունը, ժյուրիի անդամները ասել են, որ արձանիկ պատրաստավում է բոլոր առաջարկված թեկնածուների համար, իսկ մրացանակաբաշխութունից հետո բոլոր չօգտագործված արձանիկները դեն են նետվում:
Տեղեկացնենք, որ Լեոնարդո Դի Կապրիոն մինչ այս արդեն չորս  անգամ առաջադրված է եղել տարվա լավագույն դերասան անվանակարգում, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ստանալ մրացանակ: Մասնագետների կարծիքով, այս անգամ էլ նրա հնարավորությունը մեծ չէ:
Հիշեցնենք, որ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին