footballcity.am: Ակումբում հայտնվել է մեկը, ով Բավարիայի տակտիկական պլանները գաղտնի տրամադրել է լրագրողներին:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հոգեբանորեն ճնշված է, քանի որ ֆուտբոլիստներից մեկը լրատվամիջոցներին թաքուն ներկայացրել է Բավարիայի մարտավարական պլանները:
- Ես կվռնդեմ դավաճանին թիմից: Նա էլ երբեք չի խաղա իմ ղեկավարության ներքո,-ասել է Գվարդիոլան:
Կառլ-Հայնց Ռումենիգեն էլ հաստատել է այս ինֆորմացիան:
- Մենք այս հարցով կդիմենք ազգային անվտանգության ծառայություն՝ նրան գտնելու համար: Նրան մեկ խորհուրդ կտամ, որ նա դադարեցնի այդ խաղերը, քանի որ գործ կունենա ոչ միայն Գվարդիոլաի, այլև ողջ թիմի հետ: