«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն Էլնուր Թաղիեւ ղազիի (շարիաթական դատավոր) ստորագրությամբ եւ կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հանդիսանում է «սեյիդ»՝ այսինքն Մուհամմեդ մարգարեի ժառանգ:
Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Կովկասի մուսուլմանների վարչությունը շտապել էր հայտարարել, որ փաստաթղթեր չի տրամադրում, եւ դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է:
Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատել է, որ տվել է այդպիսի փաստաթուղթ եւ պատմել է հեքիաթ, թե ինչպես Թաղիեւը չորս վկա է բերել, որ իրոք մարգարեի ժառանգ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում