▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել

Հրապարակ օրաթերթը գրում է․  Սիսիանի քաղաքապետ Արմեն Հակոբջանյանը չի ճանապարհել նորակոչիկներին։

Սիսիանի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ Հակոբջանյանը խախտել է նախկին քաղաքապետերի ավանդույթը․ «Ես չեմ հիշում մի տարի, որ քաղաքապետը չմասնակցի առաջին նորակոչիկներին բանակ ճանապարհելուն։ Այս քաղաքապետը չմասնակցեց, ոնց որ ժողովրդից կտրված լինի»։

Մենք փորձեցինք կապ հաստատել Սիսիանի քաղաքապետի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է խախտել ձեւավորված ավանդույթը, սակայն նա մեր հեռախոսազանգը անջատեց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին