▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետը սպառնացել է ընտրությունից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետ եւ թեկնածու Արթուր Սարգսյանը, մարզից հասնող լուրերի համաձայն, սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի։ Նա խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ։

Ի դեպ, Սիսիանի փոխոստիկանապետը նրա ազգականն է։ Օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաեւ համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Քաղաքապետի «լրտեսները» մատնել են եւ գյուղապետ Արտակ Ավետյանին պարտադրել, որ նրան ազատի աշխատանքից։ Ավետյանը չպատասխանեց մեր հարցին, ասաց, որ գրավոր ուղարկենք։ Մեր պնդումներին էլ արձագանքեց․ «Գնացեք՝ ով ձեզ էդ ինֆորմացիան տվել է, թող ինքն էլ պատասխանի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին