▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԻՐՈՒՇՈՆ ԽԱՌՆ Է ու ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

Երգչուհի Սիրուշոն, ֆեյսբուքյան էջում,  անդրադարձել  է  Մոսկվայում կայանալիք  վաղվա համերգին ու գրել է.

-Նոյեմբերի 3-ին Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ, որին մասնակցում են ռուս ճանաչված արտիստներ: Ինչպես երևի թե նկատել եք գովազդներից, այս համերգին հրավիրված էի մասնակցելու նաև ես, սակայն քանի որ ինձ մոտ այժմ նկարահանումների խիտ շրջան է, ես չէի կարողանալու լինել Մոսկվայում և մասնակցել համերգին: Այս մասին մինչև հասցրեցի տեղյակ պահել կազմակերպիչներին, գովազդն արդեն պտտվում էր: Առհասարակ իմ ելույթների ու գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություն կարող եք ստանալ իմ պաշտոնական էջերից:

Սիրոշոն նաև գրել է, որ  չափազանց խառն է նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով:

-Երևի արդենք գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունս և կենտրոնացումս մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի և շարժման. բավականին բարդ աշխատանք և միևնույն ժամանակ շատ հաճելի: Հուսով եմ՝ կստացվի ճիշտ մատուցել բոլոր պատկերացումներս…:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին