▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն շարունակում է «ԿՐՔԵՐ ԲՈՐԲՈՔԵԼ»

Սիրուշոն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասման մէջ է պահում իր երկրպագուներին: Երգչուհին արդեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հասցրել է տեղեկացնել, որ նոր տեսահոլովակում է նկարահանվում: Ապա պարբերաբար նրա էջում հայտնվում են նոր «վկայություններ»՝ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Սակայն դրանք ոչ թե օգնում են պատկերացում կազմել տեսահոլովակի մասին, այլ հակառակը. ինչպես միշտ երգչուհու մոտ ստացվել է նախապես երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել՝ իր նոր տեսահոլովակի առնչությամբ։
Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին:
Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:

ԳՐԱՌՈՒՄԸ` ՍԿԱՆԴԱԼԻՍՏ բլոգից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին