▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԻՐՈՒՇՈՆ` ԻՐ ՄԱՍԻՆ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«168 Ժամ» թերթը հարցազրույց ունի սիրված երգչուհի Սիրուշոյի հետ, ում  նկատմամբ երկրպագուների և առհասարակ հասարակության ուշադրությունը միշտ մեծ է եղել:

Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից, որտեղ Սիրուշոն խոսում է նաև իր վերաբերյալ  բամբասանքների մասին:

- Ճանաչված անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը միշտ էլ մեծ է լինում: Այդ ուշադրությունը քեզ չի՞ խանգարում:

- Փորձում եմ այդ ուշադրության գերին չդառնալ: Շատ ուրախանում եմ, որ իմ կողմից արված քայլերն այդքան մեծ արձագանք են ունենում, բայց փորձում եմ դրանցից կախվածություն չունենալ ու ոչինչ չանել հատուկ ուշադրություն գրավելու համար:

- Իսկ երբ հերթը հասնում է բամբասանքների՞նգ.

- Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության հասնող աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին: Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին:

- Դրանք քեզ չե՞ն վիրավորում, թե՞ ուշադրություն չես դարձնում այդ բամբասանքներին:

- Երբ փոքր էի` նման խոսակցություններն ինձ ավելի էին ցավեցնում, ու մինչ օրս էլ կարող է լինել նման բան, քանի որ, երբ լսում ես քո մասին մի բան, որը, բացի նրանից, որ չի համապատասխանում իրականությանը, այլև դեմ է քո տեսակին ու սկզբունքներին, հոգուդ մեջ մի բան իսկապես ցավում է: Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ նման լուրեր տարածողները հոգու խորքում իրենք էլ չեն հավատում իրենց ասածին, ու հասկանում ես նաև, որ պարզապես կան մարդիկ, ովքեր լիցքավորվում են վատ լուրեր տարածելով: Բնավորության նման գիծ ունենալը մեծ դժբախտություն է մարդու համար, ու ես չգիտեմ, թե նման մարդիկ իրենք իրենց հետ ինչպես են ապրում: Երբ սկսում ես սա գիտակցել` այդ անտրամաբանական խոսակցությունները սկսում են ծիծաղելի հնչել, և այդ պատճառով այսօր ծիծաղում կամ պարզապես անտարբեր եմ լինում նման հիմարությունների նկատմամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին