…Բարձրաձայն ՄՏՔԵՐ՜…
……Ես սիրում եմ քննադատություն. դա է ինձ առաջ մղող ուժը։ Սիրում եմ, երբ իմ սխալը մատնանշողը (անսխալական մարդ չկա) դա անում է ինձ Իսկապես ուղղելու և ուղղորդելու համար, բայց ոչ երբեք իր չարությունը պարպելու, քարկոծելու կամ գանահարելու …
Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքին ես անընդմեջ սովորում եմ՝ փորձելով կատարելագործվել, շտկել չիմացածը, լրացնել չկարդացածը, թեև գիտակցում եմ,որ մի կյանքը դրա համար քիչ է…
… Ոչ «կուռք» եմ, ոչ էլ ուզում եմ որ ինձ որպես «կուռքի» երկրպագեն…
Հանրահայտ բառի պարզ բացատրությունն է՝ հանրությանը հայտնի, ինչն առավելություն չի, այլ Փաստացի պարտավորություն՝ իր բոլոր անհարմարություններով…
Ես ի սրտե ձգտում եմ լինել Արժանի Հայի տեսակին, լինել օգտակար, զբաղվել Հանրօգուտ գործով…բայց, միևնույն ժամանակ իմ թերություններով ու թերացումներով չխանգարել Հասարակությանը… Անհնարին է օրը 24 ժամ ապրելով ու աշխատելով Հանրության «խոշորացույցի» ներքո՝ լինել «իդեալական» , «անսխալական» և կամ «բավարարել» ԲՈԼՈՐԻ պահանջները։ 100 լավ գործը գնահատենք, ոչ թե Կառչենք Մի Ծուռ տառից…Ասածս ինչ է…Մարդուն Մարդ մնալու համար
պետք է ընդամենը Մի բաժակ Բարություն՜ ։)
Իրար չենք օգնում, գոնե չխանգարենք։))
Հ.Գ.
Հեռուստաէկրաններից այն կողմ, թե այս կողմ՝ մենք էլ մարդ ենք…