Վալենտինի և Սուրբ Սարգսի օրը վերածվում է յուրօրինակ տոնակատարության , ամեն մի զույգ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում սիրելիին երջանիկ տեսնելու ձգտումով:
Մեր զրուցակիցը Արտաշ Ասատրյանն է` թեմային համահունչ հարցազրույցով:
-Աս օրերին որևէ բան նվիրել եք Ձեր կնոջը ` Աննային:
-Իhարկե, նախ ան, որ նոր ձանասկավառակիս վերջին երգը նվիրված է Աննային և կրում է նույն անունը, իսկ առհասարակ կարծում եմ , որ սիրո տոնին ամենամեծ նվերը սեր խոստովանելն է , հետո արժեքավոր իրեր նվիրելը:
-Հիշում ես` ինչպես ես առաջին անգամ սեր խոստովանել:
-Աննային տեսել էի տեսանյութի միջոցով , դաշնամուրի մոտ նստած դաշնամուր նվագելիս: Այդ ժամանակ էլ զգացմունքներ ծնվեցին ու միշտ մտքերիս, երազներիս մեջ էր , մինչև որ ստացվեց խոստովանեցի, և անհամբերությամբ , սրտատրոփ սպասում էի պատասխանի: Ի ուրախություն ինձ նա էլ անտարբեր չէր:
-Սիրահարվածները հույսով աղաբլիթ են համտեսում , դու փորձել ես ուտել , հավատում ես ավանդույթին:
-Հավատում եմ ավանդույթին , բայց ինքս չեմ կերել
-Ծաղիկներ, հաճելի միջավայր , երաժշտություն, հնարավոր ամեն ինչ սիրելիի օրը անմոռաց դարձնելու համար , իսկ անհրաժեշտ բառերը հեշտ գտար:
-Հիմա ոչ մի բան չեմ ասի, այդ խոսքերը միայն Աննային եմ շշնջացել:
-Համաձան ես , որ սերը տարիների ընթացքում լեցուն է դառնում հոգատարությամբ , կապվածությամբ:
-Այո, համատեղ կյանքի ընթացքում ավելի արժեքավորված ու հավասարակշռված են դառնում որոշումները:
-Հոգ ես տանում ոչ միայն սիրելիի , այլև այդ սիրուց ծնվածների մասին: Կարողանում ես ժամանակ տրամադրել երեխաների դաստիարակությանը:
- Երբեմն, հիմնականում Աննան է զբաղվում բալիկներիս խնամքով ու դաստիարակությամբ:
- Նկարահանվեց նոր տեսահոլովակ ` ՍԱՐԻ ԼԱԼԱ , թողարկվեց նոր ձայնասկավառակ` ԿԱՐՈՏԵԼ ԵՄ , հասցնում եք միասին որևէ ռոմանտիկ վայրում վայելեք օրը:
-Այո, բայց դա հիմնականում երկրից դուրս: Աննան Եվրոպայում ճամփորդել է նախընտրում, եթե հարմար է լինում գնում ենք հին մշակույթ ունեցող քաղաքներ:
Հարցազրույցը` Լուսինե Արշակյանի